Կայացել է ՎՏԲ խմբի Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը

Financial & Banks

by Suren Lazaryan 2 Views comments

Բելառուսում` Մինսկ քաղաքում, կայացավ երկօրյա «ՎՏԲ խմբի Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը», որը կազմակերպվել էր ՎՏԲ խմբի կողմից` Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի աջակցությամբ:

Ֆորումին մասնակցում էին Ռուսաստանյան ՎՏԲ Բանկի (ՀԲԸ) ներկայացուցիչները, «ՎՏԲ» խմբի ԱՊՀ եւ Վրաստանի դուստր բանկերի, ԱՊՀ-ում եւ Վրաստանում մանրածախ բիզնեսի զարգացմանն ուղղված ինովացիոն մոտեցումներ եւ թվայնացման լուծումներ ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց նորարարական լուծումները քարտային ոլորտում:

Ֆորումի շրջանակներում կազմակերպվել էր մրցույթ՝ լավագույն ինովացիոն start-up լուծում թեմայով, որի հաղթողը դարձավ Armenian Assembly հասարակական կազմակերպության «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը, որը ներկայացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:

Armenia Guide տուրիստական հավելվածի նպատակն է ընդարձակել Հայաստանի տուրիզմի շուկայի ծավալները`օգտագործողների փորձի ամբողջական ցիկլի տրամադրման նպատակային բովանդակության ապահովման եւ բազմարժութային վիրտուալ զբոսաշրջային քարտերի ստեղծման օգնությամբ։

Armenia Guide հավելվածը Հայաստանի զբոսաշրջիկների եւ բնակիչների համար նախատեսված ուղեցույց է, որը ներկայացնում է երկրի տեսարժան վայրերը, միջոցառումները, ռեստորանները, տարատեսակ երթուղիները եւ այլն: Ծրագրի նպատակն է ընդարձակել Հայաստանի թե՛ ներքին եւ թե՛ արտաքին տուրիզմի շուկայի ծավալները, ինչպես նաեւ դիվերսիֆիկացնել Հայաստանի զբոսաշրջային առաջարկները՝ մատուցելով տուրիստական ծառայությունների ամբողջական փաթեթ: Բջջային հավելվածի պաշտոնական մեկնարկը տրվել է Armenian Summit of Minds գագաթնաժողովի շրջանակներում՝ 2019 թ.-ի հունիսին: Armenia Guide-ը կարելի է ներբեռնել& AppStore-ում եւ& Google Play:

Հավելվածում առկա վիրտուալ տուրիստական քարտը հաճախորդներին (պարզապես զբոսաշրջիկներին, սփյուռքահայերին, ինչպես նաեւ տեղի բնակիչներին) տալիս է հնարավորություն`

- ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն կատարված տեսազանգի միջոցով ակնթարթորեն ձեւակերպել վիրտուալ քարտեր` անցնելով նույնականացում հեռահար եղանակով,
- ստանալ հասանելիություն վիրտուալ քարտի միաժամանակ 4 հաշիվներին (AMD, USD, EUR, RUR),
- տուրիստական նպատակներով արտերկրից կատարել փոխանցումներ վիրտուալ քարտին,
- վիրտուալ քարտով վճարումներ կատարելիս ստանալ փոխանակման արտոնյալ փոխարժեք,
- հավելվածի միջոցով վճարել ծառայությունների եւ ապրանքների դիմաց (կինոթատրոն, հյուրանոցներ, ռեստորաններ, շրջագայություններ եւ այլն),
- գործարքների դիմաց կուտակել բոնուսային միավորներ՝ փոխանակելով տարբեր ապրանքների հետ:

Առաջիկայում Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի աջակցությամբ Armenian Guide հավելվածը կգործարկվի ՎՏԲ-Հայաստան Բանկում` հետագայում ՎՏԲ Խմբի այլ դուստր բանկերում տարածման հնարավորությամբ:

Comments