Քիմիկոս Սոֆյա Այդինյանը «Oganesson»-ի մրցանակակիր է դարձել

All News

by Suren Lazaryan 3 Views comments

Երիտասարդ գիտաշխատողն իր մրցանակը ստացել է Փարիզում՝ Մաքուր եւ կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) Գլխավոր ասամբլեայի 50-րդ եւ IUPAC-ի՝ 47-րդ Համաշխարհային Քիմիական կոնգրեսի նիստում:

Այս տարի նշվում է Մենդելեեւի պարբերական աղյուսակի 150-ամյակը, ինչի կապակցությամբ& IUPAC-ը եւ Երիտասարդ քիմիկոսների միջազգային ցանցն (IYCN) անցկացրել են մրցույթ՝ աշխարհի երիտասարդ քիմիկոսների շրջանում:&

Հաղթող ճանաչված 118 երիտասարդ քիմիկոսները, ում աշխատանքները ներառում է IUPAC- ի առաքելությունն ու հիմնական արժեքները, դարձել են Մենդելեեւի պարբերական աղյուսակի 118 տարրերի ներկայացուցիչներ: Ստեղծվել է Երիտասարդ քիմիկոսների պարբերական աղյուսակը։&

Սոֆյա Այդինյանի հետազոտությունները ներառում են նյութաբանության ոլորտը, մասնավորապես, կեղծ համաձուլվածքների, կենսահամատեղելի միացությունների, դժվարահալ անօրգանական միացությունների եւ այլ նանոկառուցվածքի նյութերի ստացումը՝ բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ) կամ այրման սինթեզի եղանակով: Սոֆյա Այդինյանը նաեւ առաջարկել է այրման ռեժիմում գերամուր եւ թեթեւ, նանոկառուցվածքով կերամիկական նյութերի ստացման նոր եղանակ՝ 3D տպագրության համար, որոնք հեռանկարային են համարվում տիրեզերաշինության համար:

Comments