Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Moody’s-ի ներկայացուցիչներին

Financial & Banks

by Suren Lazaryan 2 Views comments

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախօրեին ընդունել է Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին, ընթացիկ բարեփոխումներին եւ տնտեսական զարգացման հեռանկարներին:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումներին եւ վերջիններիս արդյունքում ակնկալվող ազդեցությանը, Հայաստանում կիրառվող հարկաբյուջետային կանոնի արդյունավետությանը, պետական գնումների բնագավառում ներկայումս իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր։

ՀՀ ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության կողմից ներկայումս տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների շրջանակը դրականորեն կազդի Հայաստանի վարկանիշավորման վրա։

Comments