Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակված նյութում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ (լուսանկար)

All News

by Suren Lazaryan 8 Views comments

Սպիտակ տան& Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային արժույթների պատկերներով լուսանկարների կոլաժ:

Լուսանկարում պատկերված են ամերիկյան դոլար, չինական յուան և հայկական դրամ՝ ներքևի աջ անկյունում։ Լուսանկարում դրամի ներկայությունը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցի հայ օգտատերերի շրջանում:

«Մի տեսակ չգիտեմ ինչ զգալ, երբ Սպիտակ տան պաշտոնական էջը հրապարակում է նյութ, որի նկարում դոլար է, յուան ու հայկական` շրջանառությունից դուրս եկած 100 դրամ: Ձեր առևտրային պատերազմներին մեր դրամը չխառնե՛ք»,- գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Լուսանկարում դոլարի և յուանի կողքին պատկերված է 100 դրամանոց հայկական թղթադրամ, որն արդեն դուրս է եկել շրջանառությունից:

&

&

&

Картинки по запросу հայկական 100 դրամ

Comments