Bently-ն ցուցադրել է ապագայի հսկայական էլեկտրամեքենայի նախատիպը (լուսանկարներ)

All News

by Suren Lazaryan 3 Views comments

Բրիտանական Bently ընկերությունը ցուցադրել է EXP 100 GT էլեկտրական կոնցեպտային մեքենան, որը ներկայացում է բավականին խոշոր չափսերով:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այն թույլատրում է որոշակի պատկերացում ունենալ ավտոարտադրողի հավակնոտ նախագծի մասին: Այն իրենից ներկայացնում է Gran Tourer դասի գերշքեղ մեքենան, որը նախատեսվում է թողարկել 2035-ին:

Կոնցեպտային մեքենայի ցուցադրությունը նախատեսված է իրականացնել ապրանքանիշի հարյուրամյա գործունեության տոնակատարության շրջանակներում: Նորագույն մոդելը ներառում է ապրանքանիշի բնորոշ առանձնահատկությունները և մի շարք ֆուտուրիստական տարրեր: Մեքենայի հզորությունը կազմում է 1350 ձիաուժ:

Մեքենայի երկարությունը կազմում է 5.8 մետր, լայնությունը՝ 2.4, իսկ զանգվածը՝ 1900 կգ:

Էլեկտրամեքենան համալրված է արհեստական բանականությամբ, որը մշակել է & Bently-ն: Այն վերահսկում է ավտոմատ երթևեկության հինգ տարբեր ռեժիմներ:





Comments