AirBaltic-ը չվերթեր կիրականացնի Երեւան-Ռիգա-Երեւան երթուղով

Financial & Banks

by Suren Lazaryan 56 Views comments

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության եւ լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջեւ տեղի ունեցած երկարատեւ բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի եւ Լատվիայի միջեւ ուղիղ օդային կապը:

Օդանավակայանում նշել են, որ Երեւան-Ռիգա-Երեւան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020-ի մայիսից:

Կիրականացվի շաբաթական երկու չվերթ՝ Airbus A220-300 տիպի օդանավով:

Comments