ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել է անհատական պահատուփերից օգտվելու մանրամասները

Financial & Banks

by Suren Lazaryan 4 Views comments

ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդների դրամական միջոցների եւ նյութական արժեքների առավելագույնս պաշտպանությունն ապահովելու նպատակով առաջարկում է օգտվել բանկի անհատական պահատուփերից:

Բանկի անհատական պահատուփերում կարող է պահպանվել`

- կանխիկ գումար
- արժեթղթեր,
- թանկարժեք մետաղներ եւ քարեր,
- զարդեր,
- գործնական փաստաթղթեր,
- հնաոճ իրեր,
- էլեկտրոնային կրիչներ եւ այլն:

«Պահատուփեր վարձակալելիս հաճախորդը ստանում է ոչ միայն թանկարժեք իրերի պահպանության բարձր հուսալիություն, այլ նաեւ լիակատար գաղտնիություն: Անհատական պահատուփերի սենյակը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ինչն ապահովում է պահատուփերի պարունակության ամբողջական անձեռնմխելիությունը:

Անհատական բանկային պահատուփը հատկապես անհրաժեշտ է ճանապարհորդության ժամանակ: Եթե Դուք պատրաստվում եք արձակուրդի կամ երկարաժամկետ գործուղման, ապա թանկարժեք իրերն ի պահ թողնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի պահոցում, կարող եք չանհանգստանալ դրանց ապահովության համար: Բանկը կապահովի Ձեր իրերի անվտանգության բարձր մակարդակ»,- նշված է հայտարարությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է 10-ից մինչեւ 78 սմ. բարձրության պահատուփեր:

Բանկի հաճախորդները կարող են վարձակալել պահատուփեր 1 օրից մինչեւ 1 տարի ժամանակահատվածով՝ արժեքը սկսած 10 900 ՀՀ դրամից:

Պահատուփը կարելի է վարձակալել ՎՏԲ-Հայաստան Բանկի ք. Երեւան, Պուշկինի 3/1 հասցեում գտնվող «Պուշկին» մասնաճյուղում:

Comments