Մեր երկիրն աջակցում է այն բանակցություններին, որոնք տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի լուծում ձեռք բերվի՝ հիմնված ՄԱԿ-ի սկզբունքների վրա. Ուրուգվայի ԱԳ նախարարը՝ ԼՂ խնդրի մասին

All News

by Suren Lazaryan 2 Views comments

Պաշտոնական այցով Հայաստանում է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում Ռոդոլֆո Նին Նովոան հայտարարեց, որ Ուրուգվայում ապրող հայերը ինտեգրված են երկրի հասարակական, քաղաքական կյանքում:

«Ուրուգվայի Զբոսաշրջության նախարարը հայերի ժառանգ է, կա ռեկտոր, կան բիզնեսմեններ, սպորտսմեններ, որոնք իրենց մեծ դերն են ունեցել երկրի զարգացման գործում: Առհասարակ, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 27 տարեկան են, ու երկկողմ հարաբերությունները սերտացել են, որոնք հիմնվել են ընկերության, փոխադարձ հարգանքի վրա: Մենք կիսում ենք հստակ դիրքորոշում խաղաղության ու միջազգային անվտանգության ուղղությամբ, որը հիմնված է ՄԱԿ-ի & հիմնադիր փաստաթղթում»,- ասաց նա:

Նախարարը հիշեցրեց, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, ապա տարիներ անց ամրապնդել այն օրենքներով՝ ապրիլի 24-ը ճանաչելով հայ զոհերի հիշատակման օր:

«Օրենքում ասվում է, որ ԶԼՄ-ները պետք է պարտադիր տրամադրեն ժամանակ այդ միջոցառման հիշատակի համար, անդրադառնան այդ դեպքին: Ուրուգվայը խաղաղության սիրահար երկիր է: Իմ գործընկերը մեզ բացատրեց Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Մեր երկիրն աջակցում է այն բանակցություններին, որոնք տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի բանակցված լուծում ձեռք բերվի՝ հիմնված ՄԱԿ-ի հիմնադիր փաստաթղթում ներառված սկզբունքների վրա: Ինչպես ասում է իմ ընկեր նախարարը՝ այս կոնֆլիկտի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»,- ասաց Ռոդոլֆո Նին Նովոան:

&

&

Comments