Ամուրի Կոմսոմոլսկում արջը փորել է գերեզմանը և հանգուցյալի դին քարշ տվել անտառ

All News

by Suren Lazaryan 10 Views comments

Ամուրի Կոմսոմոլսկում արջը փորել է գերեզմանը և հանգուցյալի դին քարշ տվել անտառ, հայտնում է Komcity.ru-ն:

Նշվում է, որ գիշատիչը Ստարտ գյուղի տարածքում գտնվող քաղաքային գերեզմանոց է մտել գիշերը և փորել գերեզմաններից մեկը, որում վերջերս էր հանգուցյալ թաղվել: Դեպքի վայրում հայտնաբերվել էին միայն հանգուցյալի հագուստից մասեր, իսկ կենդանին թաքնվել էր անտառում:

Նշվում է, որ կենդանուն հայտնաբերել են և սպանել, իսկ հանգուցյալի մարմինն այդպես էլ չի գտնվել:

Հաղորդվում է, որ գերեզմանոցի մոտակայքում արջեր նկատվել են նաև նախկինում, սակայն նրանց՝ գերեզմանոց մտնելու փորձերը կանխվել են:

Խաբարովսկի երկրամասի բնապահպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ արջն էգ է եղել և այդ դեպքից հետո կրկին վերադարձել է գերեզմանոց, որտեղ էլ նրան կրակելով սպանել են: Նրա խոսքով՝ այն, որ արջը կվերադառնա, կանխատեսելի էր, քանի որ արջերը գիշատիչներ են, մեկ անգամ կուշտ սնվելով՝ նրանք կրկին ու կրկին կվերադառնան նույն վայր:

Չի նշվում՝ արդյոք հանգուցյալի հարազատներին հաղորդվել է դեպքի մասին:

Comments