Կոնվերս Բանկի աջակցությամբ Երեւանում պրոֆեսիոնալ մարզահրապարակ է բացվել

Financial & Banks

by Suren Lazaryan 3 Views comments

Երեւանում՝ «Նոր Արաբկիր» զբոսայգում Կոնվերս Բանկի աջակցությամբ պրոֆեսիոնալ մարզահրապարակ է բացվել:

Ինչպես նշել են բանկում, նախագիծն իրականացվել է Կոնվերս Բանկի, Street Workout հայաստանյան ֆեդերացիայի, Երեւանի քաղաքապետարանի, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի համագործակցության շրջանակում:

«Նորաբաց մարզահրապարակը մասնավոր հատված-համայնք-հասարակական կազմակերպություն արդյունավետ համագործակցության արդյունք է, որի շնորհիվ Արաբկիր համայնքի բնակիչները, հարակից կրթական օջախների սաները հնարավորություն ունեն մարզվել պրոֆեսիանալ մարզահրապարակում: Այն կառուցվել է միջազգային ամենաբարձր ստանդարտներով, անվտանգ է եւ նախատեսված է ոչ միայն պրոֆեսիոնալների, այլեւ սկսնակների համար»,- նշել է Street Workout հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ Կազար Հակոբյանը:

«Որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ՝ մեր Կորպորատիվ պատասխանատվության ծրագրով ստանձնել ենք պատասխանատվություն ինչպես առողջ ապրելակերպի խրախուսման, այնպես էլ մեր գործընկեր համայնքների նկատմամբ՝ յուրաքանչյուր տարի աջակցելով եւ մասնակցելով մոտ երկու տասնյակ միջոցառումների, ծրագրերի: Մեր գործընկեր 5 համայնքում մարզահրապարակների շինարարությունը դրանցից միայն մեկն է»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Կարինա Վոլկովան:

Նա հավելելել է, որ նախաձեռնության շրջանակում պրոֆեսիոնալ մարզահրապարակներ են բացվել Երեւանում, Շուշիում, Մեծամորում: Գյումրիում եւ Նոր Հաճնում պրոֆեսիոնալ մարզահրապարակների բացումը նախատեսվում է առաջիկայում:

«2018թ. Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, առողջ ապրելակերպի խրախուսմանն է ուղղվել մոտ 44 մլն դրամ, իսկ համայնքների աջակցմանը՝ 21 մլն դրամ»,- ասված է հաղորդագրությունում:

Comments