ԵԱՏՄ կազմում ինտեգրման ներկայիս փուլում ակտիվորեն քննարկվող հարցերից է ընդհանուր շուկաների ձևավորումը. Տիգրան Սարգսյան (տեսանյութ)

All News

by Suren Lazaryan 2 Views comments

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել Ղրղզստանի Ala-Too24 հեռուստաալիքին՝ ներկայացնելով ԵԱՏՄ կազմում անդամ երկրների ինտեգրման ներկայիս փուլը և միության միջազգային ճանաչման խնդիրը:

«Մենք երիտասարդ միավորում ենք, հասկանալի է, որ առաջին տարիներին կարևոր է հստակեցնել աշխատանքի մեխանիզմը, լիազորությունների իրագործումը, որպեսզի ազգային կառավարությունները վստահ լինեն, որ վերազգային մարմինը պաշտպանում է միության շահերը: Մենք տեսնում ենք, որ վերազգային մարմինը կայացել է որպես ինստիտուտ, և կառավարությունները վստահում են այդ ինստիտուտին», - ասել է Տիգրան Սարգսյանն՝ անդրադառնալով ինտեգրման ընթացակարգին:

Նա նաև շեշտել է միության միջազգային ճանաչման կարևորությունը: «Մեր միության միջազգային ճանաչման մասին վկայում է այն փաստը, որ մոտ 50 երկիր և միջազգային կազմակերպություն ցանկանում են հարաբերություններ հաստատել մեզ հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագրերի, փոխըմբռնման մասին հուշագրերի, համաժողովների, հանդիպումների և քննարկումների տեսքով», - հավելել է պաշտոնյան:& &

Նրա խոսքով՝ ներկայում ակտիվորեն քննարկվում են մի շարք հարցեր, որոնց թվում են ընդհանուր շուկաների ձևավորման ժամկետների հարցը, աշխատուժի, ապրանքի և ծառայության ազատ տեղաշարժը, նոր ռազմավարական փաստաթղթի քննարկումը պետությունների ղեկավարների մակարդակով, որը տեղի կունենա դեկտեմբերին, ինչպես նաև թվային օրակարգն՝ ուղղված ԵԱՏՄ կազմում միասնական նախագծեր իրականացնելուն:

&

Comments