ԵՊՀ-ում նոր պրոռեկտորներ են նշանակվել

All News

by Suren Lazaryan 8 Views comments

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ճշգրիտ և բնագիտական մասնագիտություններ գծով պրոռեկտոր է նշանակվել& & Ռաֆայել Բարխուդարյանը,& իսկ համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր՝ Արթուր Իսրայելյանը:& Այս մասին& «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ի լրատվական բաժնից:

Ռաֆայել Բարխուդարյանն ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը, 2004-2007& թթ.& սովորել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում:

2004-2007& թթ.& եղել է Մաթեմատիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող,& իսկ& 2005-2007& թթ.՝ ԵՊՀ օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի դասախոս: 2007-2011& թթ.& նա զբաղեցրել է Մաթեմատիկայի ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնը,& իսկ& 2011-2014& թթ.& եղել է ինստիտուտի փոխտնօրենը: 2014-2019& թթ.& Ռաֆայել Բարխուդարյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը:& Ռաֆայել Բարխուդարյանը ԵՊՀ ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ է:

Արթուր Իսրայելանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1999-2000 թթ. նա Դամասկոսի արաբերեն լեզվի ինստիտուտում մասնակցել է օտարերկրացիների համար նախատեսված հատուկ դասընթացին: 2002-2004 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրայում:

Արթուր Իսրայելյանը& 2008& թվականից ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս է: 2010-2014& թթ.& նա եղել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի արևելյան լեզուների ամբիոնի հիմնադիր-վարիչը:

Comments