ԵԱՏՄ հետ համագործակցությունն Իրանի համար հեռանկարային է լարված իրավիճակում նոր դաշնակիցներ ձեռքբերելու ճանապարհին. Արմեն Իսրայելյան (տեսանյութ)

All News

by Suren Lazaryan 3 Views comments

Դեռևս պաշտոնական հաստատում, որ Ռոհանին կգա Հայաստան, չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին՝ ԵԱՏՄ շրջանակներում Իրանի նախագահին Հայաստան հրավիրելու վերաբերյալ:

«2019թ.-ին ԵԱՏՄ բոլոր երկրները վավերացրին Իրանի հետ համագործակցության մասին համաձայնագիրը: Հայաստանն իրանական կողմի հետ բանակցություններում առաջարկում էր տնտեսական մաքսատուրքերը հայկական ապրանքատեսակների մասով մեղմացնել, տալ արտոնություններ, ինչը մենք ստացանք ԵԱՏՄ շրջանակներում»,- ասաց Իսրայելյանը:

Իրանագետը նկատեց, որ Իրանի համար ԵԱՏՄ հետ համագործակցությունն ունի քաղաքական ու տնտեսական նշանակություն:

Իսրայելյանն ասաց, որ Ռոհանիի առաջնահերթություններից է հարևան երկրների հետ տնտեսական կապերի ամրացումը, տեղական արտադրանքի արտահանումը, հետևաբար պաշտոնական Թեհրանը փորձում է միջուկային համաձայնագրի ոչ արդյունավետ կատարման հետևանքով առաջացած խնդիրը լուծել ու ԵԱՏՄ-ն կդառնա մեծ շուկա Իրանի համար:

Արմեն Իսրայելյանի խոսքով՝ ԵԱՏՄ հետ համագործակցությունը Իրանի համար հեռանկարային է «լարված իրավիճակում նոր դաշնակիցներ ձեռքբերելու ճանապարհին»:

«Հնարավոր ռիսկերի առաջացման դեպքում Իրանն ուզում է այլընտրանք ունենալ: Գուցե Ռուսաստանի հետ փոխայցելությունները ակտիվացել են, բայց Իրանը հենց այսօր Եվրոպայի հետ ավելի ակտիվ շփումներ ունի, քան ռուսական կողմի հետ: Սա ամեն դեպքում չի նշանակում, որ որևէ վեկտորին անուշադրության են մատնում»,- հավելեց իրանագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Comments