Հնագետները գանձարան են գտել Պոմպեյում (լուսանկարներ, տեսանյութ)

All News

by Suren Lazaryan 6 Views comments

Պոմպեյ քաղաքում պեղումներ կատարելիս հնագետները Հին Հռոմեական կայսրության ժամանակներին պատկանող գանձարան են հայտնաբերել՝ լի զարդերով և հուռութներով: &

«Այս առարկաներն օգտագործել են նաև առօրյա կյանքում: Զարդերից շատերի վրա պատկերված են հաջողության, պտղաբերության և չար աչքից պաշտպանության խորհրդանշաններ», - РИА Новости-ն մեջբերում է Պոմպեյի հնագիտական այգու տնօրեն Մասիմո Օսանային:

Նրա խոսքով՝ զարդերը պատրաստված են կիսաթանկարժեք քարերից՝ ամեթիստից, սաթից, սերդոլիկից: Հնագետները ենթադրում են, որ գանձարանը կարող էր պատկանել հարուստ քաղաքացիներին:

Հայտնաբերվել են նաև բրոնզե ծխնիներ և փայտյա զարդատուփի մնացորդներ, որում պահվել են ապակյա ուլունքներ, ոսկրից պատրաստված արձանիկներ, հայելիներ և այլ առարկաներ:

Գտածոները ցուցադրվելու են Palestra Grande թանգարանում:




&

Comments