Հակառավարական ցույցերի մասնակիցները երկրորդ օրն անընդմեջ խափանում են Հոնկոնգի օդանավակայանի աշխատանքը (տեսանյութ)

All News

by Suren Lazaryan 6 Views comments

Հոնկոնգի միջազգային օդանավակայանում հակակառավարական ցույցերի պատճառով երկրորդ օրն անընդմեջ դադարեցվել են չվերթների գրանցումները:

Այս մասին հաղորդում է BBC News-ը՝ նշելով, որ աշխարհի ամենազբաղված օդանավակայաններից մեկը նստացույցի ասպարեզի է վերածվել ուրբաթ օրվանից: Համացանցում հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են ուղևորները փորձում անցնել ցուցարարների միջով, որոնք «գրավել են» ժամանման և մեկնման սպասասրահները:

Լարվածության աճի ֆոնին օդանավակայանի տարածքում բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև: &

Հիշեցնենք, որ նախօրեին Հոնկոնգի օդանավակայանն ամբողջովին դադարեցրել էր աշխատանքը: Հակակառավարական ցույցերը չեն դադարում արտահանձնման մասին օրենքի ընդունումից ի վեր, որի համաձայն՝ Հոնկոնգում բնակվող, սակայն Չինաստանի տարածքում քրեական հետապնդման ենթակա անձինք կարտահանձնվեն մայրցամաք:&

&

Comments