ՆԱՏՕ-ում մեկնաբանել են Սերգեյ Շոյգուի ինքնաթիռի հետ կապված միջադեպը

All News

by Suren Lazaryan 5 Views comments

ՆԱՏՕ-ի կործանիչները երեքշաբթի մոտեցել են Բալթիկ ծովի վերևում թռչող օդանավին, որում գտնվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որպեսզի պարզեն, թե ինչ ինքնաթիռ է դա: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո հաղորդագրությունը:

«ՆԱՏՕ-ի «օդային ոստիկանության» առաքելության ինքնաթիռները օդ են բարձրացել, որպեսզի պարզեն, թե ինչ ինքնաթիռ է դա, որը մոտ էր թռչում դաշինքի օդային տարածքին: Հենց նույնականացումն ավարտվել է, ինքնաթիռը վերադարձել է բազա: ՆԱՏՕ-ն տեղեկություն չի ունեցել, թե ով է եղել ռուսական օդանավում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ռուսական Սու-27 կործանիչները, որոնք ուղեկցելիս են եղել ռուս նախարարի օդանավը, թույլ չեն տվել ՆԱՏՕ-ի F-18& կործանիչին մոտենալ Շոյգուի ինքնաթիռին:

&

Comments