Հուսով եմ՝ առաջին և երկրորդ կեսերում նույն մակարդակը կպահպանենք․ Վարդան Մինասյանը՝ Սաբուրթալոյի հետ պատասխան խաղի մասին

All News

by Suren Lazaryan 7 Views comments

Armsport.am-ը գրում է.

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝& «Սաբուրթալոյի» հետ պատասխան խաղից առաջ նշել է, որ Երևանում կրած պարտության մասին իր թիմն արդեն մոռացել է․

«Յուրաքանչյուր խաղ անհատական մարտավարություն է պահանջում, շատ պարզ է։ Հուսով եմ՝ առաջին և երկրորդ կեսերում նույն մակարդակը կպահպանենք, քանի որ Երևանում երկու տարբեր խաղակեսեր ունեցանք։ Առաջին կեսը լավ անցկացրինք, երկրորդը՝ ոչ այնքան։Մենք կորցրել էինք մեր շարժունակությունը, այդ իսկ պատճառով, կարծում եմ, պարտվեցինք»,- ասել է Վարդան Մինասյանը։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչին հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք թիմը մոռացե՞լ է Երևանում կրած պարտության մասին, որքանո՞վ է պատրաստ վաղվա խաղին ու ի՞նչ տրամադրություն է տիրում թիմում․

«Իհարկե, մոռացել ենք։ Թիմում տրամադրությունը շատ բարձր է, հատկապես, որ առաջնության առաջին խաղում հաղթեցինք, ճիշտ է՝ դժվարությամբ, բայց հաղթեցինք։ Ու հիմա թիմում դրական լիցքեր են։Հուսով եմ՝ վաղվա խաղում տատանումներ չեն լինի ու կկարողանանք 90 րոպե պահել բարձր տեմպը»։&

Հաջորդ փուլ դուրս գալու երևանյան թիմին նվազագույն 2 գոլ անհրաժեշտ կլինի Թբիլիսիում կայանալիք խաղում։ Արդյոք Վարդան Մինասյանի թիմը հարձակողակա՞ն ֆուտբոլ կդավանի& «Սաբուրթալոյի» հետ պատասխան խաղում․

«Փորձելու ենք բալանսավորված ֆուտբոլ խաղալ և տեսնել, թե ինչպես է ընթանում խաղը։ Միշտ պետք է հետևել խաղի սցենարին և ըստ դրա փոփոխություններ մտցնել խաղում»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ «Սաբուրթալո»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Թբիլիսիի «Միխեիլ Մեսխի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղում& «Արարատ-Արմենիան» 1։2 հաշվով պարտություն է կրել։

Մանրամասները՝& «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարության պատրաստած տեսանյութում:

&

Comments