Չինաստանում ընկերությունն աշխատակիցներին ստիպել է կենդանի ձուկ ուտել և հավի արյուն խմել՝ իրենց առաջ դրված առաջադրանքները չկատարելու համար (տեսանյութ)

All News

by Suren Lazaryan 11 Views comments

Չինաստանի Գույչժոու նահանգում գործող ընկերությունը քննադատությունների կենտրոնում է հայտնվել, երբ ստիպել է աշխատակիցներին կենդանի ձուկ ուտել և հավի արյուն խմել իրենց առաջ դրված առաջադրանքները չկատարելու համար:

Ինչպես գրում է oddity central-ը, շինարարական նյութեր վաճառող ընկերության ծայրահեղ պատժի մասին լուրը տարածվել է, երբ համացանցում է հայտնվել համապատասխան տեսանյութը: Հոլովակում երևում է, թե ինչպես է տղամարդը պլաստիկե զամբյուղից ձուկ բաժանում շուրջ երկու տասնյակ աշխատակիցների և հրահանգում նրանց «կծել այն»:

Ինչպես նշվում է, տարօրինակ տեսքով ըմպելիքը, որը տհաճությամբ խմում են խեղճ մարդիկ, հավի արյուն է:

Ընկերության ներկայացուցիչը չինական թերթին հայտնել է, որ նման միջադեպ իրոք տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, որի ժամանակ 20 աշխատակից է պատժվել վաճառքի նախատեսված ցուցանիշները չապահովելու համար:

Ցնցող բացահայտումից հետո տեղի աշխատանքի հարցերով նախարարությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսել կատարվածի առնչությամբ:

&

Comments