Բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրումը սպառնում է բանկերի անվտանգությանը

Financial & Banks

by Suren Lazaryan 8 Views comments

Ֆինանսական կազմակերպությունների կողմից բլոկչեյն տեխնոլոգիաների ակտիվ ներդրումը սպառնում է վերջիններիս անվտանգությանը՝ ընդհուպ ծայրահեղ կարեւոր ռեսուրսների նկատմամբ վերահսկողության ամբողջական կորուստը:

Այս մասին ասված է Positive Technologies-ի (մասնագիտանում է կիբերպաշտպանության ոլորտում) հաշվետվությունում, որն արվել է «Իզվեստիա» պարբերականի համար:

Վերլուծաբանների գնահատականով՝ բանկերի փորձնական նախագծերի կեսը եւ սմարթ պայմանագրերի ավելի քան 70%-ը ցուցադրում է խոցելիություններ հաքերային հարձակումների նկատմամբ:

Դա մասամբ պայմանավորված է ծրագրավորողների համար տեխնոլոգիայի նորությամբ, ինչը կոդ գրելիս բերում է սխալների մեծ քանակի:&

Ռուսաստանյան բանկերն օգտագործում են բլոկչեյն տեխնոլոգիաներն ինչպես փորձնական, այնպես էլ լիարժեք աշխատանքային նախագծերում: Օրինակ, Սբերբանկն օգտվում է բաշխված ռեեստրի տեխնոլոգիայից արտաբորսայական ՌԵՊՈ գործարքների կնքման համար:

Ալֆա-Բանկը բլոկչեյն լուծումներ է առաջ մղում տրանսպորտային ոլորտում՝ ի դեմս ավիատոմսերի գործակալական վաճառքի, ավիացիոն վառելիքի մատակարարումների:

Միաժամանակ, «Իզվեստիա»-ի կողմից հարցված վարկային կազմակերպություններում դեռ չեն տեսնում էական ռիսկեր բլոկչեյնի օգտագործման մեջ, քանի որ տվյալ փուլում նախագծերի մեծամասնությունը փորձարկվում է փակ ռեժիմում: Սակայն նրանք խոստովանում են, որ տեխնոլոգիան բավարար ուսումնասիրված չէ, եւ կրիպտոբորսաներից միջոցների հափշտակության դեպքերը վկայում են տեխնոլոգիայի խոցելիության մասին:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`&

Comments