Քննչական կոմիտեն որոշել է կալանավորել «Հյուսիս-Հարավ»-ի գլխավոր կապալառուի տնօրենին

All News

by Suren Lazaryan 8 Views comments

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, նախաքննության շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել շինարարական աշխատանքներն իրականացրած գլխավոր կապալառու իսպանական ընկերության տնօրենի կողմից ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարի հետ միասին աշխատանքների ծավալների վերաբերյալ փաստացի կատարվածից ավել տվյալներ, հավելագրումներ պարունակող միջանկյալ վճարման կեղծ վկայագրեր ստորագրելու եւ հաստատելու միջոցով խարդախությամբ& 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 871 մլն դրամ գումար խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ:

«Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հաշվի առնելով, որ վերջինս ներկայումս բացակայում է Հայաստանից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաեւ ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել ծրագրի իրականացման ընթացքում կապալառու եւ ենթակապալառու կազմակերպությունների միջեւ փողերի լվացման դեպքերի վերաբերյալ, բացահայտվել է հստակ ներդրված սխեմա, որի միջոցով նախորդող հանցագործությունների արդյունքում գոյացած հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները օրինականացվել են:

Ծրագրի իրականացման ընթացքում կապալառու եւ ենթակապալառու կազմակերպությունների միջեւ փողերի լվացման դեպքերով քննության& ներկա փուլում նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել ենթակապալառու ընկերությունների երկու տնօրենների, ինչպես նաեւ որոշում է կայացվել այդ ամենը կազմակերպած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ՄԵԴԻԱՄԱՔՍ&

Comments