Եվրո-2019. B խմբում Նորվեգիան ու Իռլանդիան մեկնարկեցին ոչ-ոքիով

All News

by Suren Lazaryan 18 Views comments

Armsport.am-ը գրում է․

Մինչև 19 տարեկանների՝ Երևանում ընթացող Եվրոպայի 2019 թվականի առաջնությունում այսօր՝ հուլիսի 15-ին պայքարը մեկնարկեց նաև B խմբում: Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում օրվա առաջին խաղը անցկացրին Նորվեգիայի ու Իռլանդիայի հավաքականները: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:&

Խաղի սկզբում Նորվեգիայի ընտրանին արագ առաջ անցավ հաշվի մեջ. 8-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Էրիկ Բոտիհեյմը:

Այս գոլը զգալի առավելություն տվեց նորվեգացիներին: Երկրորդ խաղակեսում Իռլանդիայի հավաքականը կարողացավ խաղի նժարը թեքել իր կողմն ու հանդիպման վերջնամասում հավասարեցրեց հաշիվը. 81-րդ րոպեին աչքի ընկավ Ժոզեֆ Հագեն:

Այսպիսով, նորվեգացիներն ու իռլանդացիները 1-ական միավոր վաստակեցին:&

B խմբի երկրորդ խաղը Չեխիայի և Ֆրանսիայի Մ-19 հավաքականների մեջ կկայանա «Հանրապետակն» մարզադաշտում:

Comments