Պետք է հասկանանք` ինչպես է ներքին խորհրդապահական փաստաթուղթը հայտնվել մամուլում և անել համապատասխան հետևություններ. Վ. Կարապետյանը՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին

All News

by Suren Lazaryan 14 Views comments

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի& արձանագրության& մեջ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ հնչեցրած նկատառումներին:

«Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի& Վենետիկի հանձնաժողովի նկատառումները՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց. «Նախ հարցին արդեն իսկ անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշեմ նաև, որ հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար:

Մենք պետք է նաև հասկանանք, թե ինչպես է ներքին խորհրդապահական փաստաթուղթը հայտնվել մամուլում: Մենք կփորձենք Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչների միջոցով պարզել այդ հանգամանքը և անել համապատասխան հետևություններ:& Ինչպես հայտնի է՝& Վենետիկի հանձնաժողովը որևէ երկրի կամ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնում է հայտարարությունների և պաշտոնական նամակների կամ գրությունների միջոցով և դա արել էր մայիսի 22-ին՝ վարչապետին հղած նամակով:&

Ուզում եմ նաև ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մշտական կապի և արդյունավետ համագործակցության մեջ է Վենետիկի հանձնաժողովի գործընկերների հետ և կարևորում է երկկողմ փոխգործակցությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում»:

Comments