Զիդանի որդին՝ Էնցոն, տեղափոխվեց պորտուգալական ակումբ

All News

by Suren Lazaryan 28 Views comments

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ավագ որդին՝ Էնցո Զիդանը, կարիերան կշարունակի պորտուգալական «Ավեշ» ակումբում։ Այս մասին է հայտնում Armsport-ը` վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքին։

Նշվում է, որ Էնցոն պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2021 թվականը։ Նախորդ տարի «Ավեշ»-ը Պորտուգալիայի առաջնությունում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։

24-ամյա Էնցոն Մադրիդի «Ռեալ»-ի սան է։ «Արքայական» ակումբի հիմնական թիմի կազմում նա մեկ հանդիպում է անցկացրել ու մեկ գոլ է խփել։ «Ռեալ»-ի երկրորդ թիմում կիսապաշտպանը 7 գոլ է խփել ու 15 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Comments