Անգլիայում հայտնաբերվել է անոմալ չափսերի մեդուզա

All News

by Suren Lazaryan 29 Views comments

Անգլիայի Կորնուոլ շրջանում հայտնաբերվել է հսկայական մեդուզա, որի հետ բախվել են ջրասուզակները: Մեդուզան իր չափսերով գերազանցել է մարդու հասակը: Այս մասին հայտնում է Ren TV-ն` վկայակոչելով The Mirror-ին:

Նշվում է, որ սովորաբար այս տեսակի մեդուզաների երկարությունը հասնում է 90 սանտիմետրի, իսկ քաշն առավելագույնը 35 կիլոգրամ է, սակայն այս մեդուզան գերազանցել է բոլոր ցուցանիշները:

Փորձագետները նշում են, որ տաք եղանակային պայմաններն են նպաստել ջրային կենդանու աճի փոփոխությանը և չեն բացառել, որ հսկայական մեդուզան միակը չէ: Միևնույն ժամանակ նշվում է, որ, չնայած խոշոր չափսերին, նրանք մարդկանց համար վտանգ չեն ներկայացնում:

Comments