Բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնն ԱՄՆ-ում մահացու վրաերթի է ենթարկվել

All News

by Suren Lazaryan 16 Views comments

1984-ի օլիմպիական չեմպիոն, 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Պերնել Ուիտակերը հուլիսի 15-ին 55 տարեկան հասակում մահացել է: Այս մասին հաղորդում է Armsport-ը` հղում անելով The Guardian-ին: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ուիտակերը մահացու վրաերթի է ենթարկվել Վիրջինիա-Բիչ քաղաքում: Վարորդը մնացել է դեպքի վայրում, այս պահին կատարվում է քննություն:

Մահվան պատճառը չի եղել արագության գերազանցումը կամ ալկոհոլի/թմրամիջոցի օգտագործումը. վարորդը եղել է սթափ ու հետևել է արագության սահմանաչափին: Ուիտակերի որդու կարծիքով՝ հայրը եղել է մուգ հագուստով, այդ պատճառով է, որ վարորդը չի նկատել նրան, քանի որ փողոցում մութ է եղել: Ուիտակերի ակտիվում բազմաթիվ տիտղոսներ կան: Նա 1984 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է և 1982-ի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ թեթև քաշային կարգում:

Comments