Սլովենիան ներգաղթյալների պատճառով Խորվաթիայի հետ սահմանին «պատ» կկառուցի

All News

by Suren Lazaryan 24 Views comments

Սլովենիան ներգաղթյալների հոսքը երկիր դադարեցնելու նպատակով Խորվաթիայի հետ սահմանի 40 կիլոմետրանոց հատվածում «ժամանակավոր տեխնիկական պատնեշներ» է տեղակայում: Ինչպես հաղորդում է Euractiv-ը, այս մասին հայտնել է Սլովենիայի ներքին գործերի նախարարությունը:

Պատնեշը կկառուցի բելգիական LEGI-SGS ընկերությունը, որը հաղթող է ճանաչվել համապատասխան մրցույթում, իսկ շինարարությունը մոտ 4,8 մլն եվրո կարժենա:

Հայտնի է, որ Իտալիայի հետ սահմանին համատեղ պարեկության մեկնարկից հետո Սլովենիան Խորվաթիայի հետ սահմանին ավելի շատ զինծառայողներ և ոստիկանության աշխատակիցներ կտեղակայի, ինչը պայմանավորված է ներգաղթյալների հոսքի մեծացմամբ:

&

&

&

Comments