Շուշիում կարող եք անվճար արհեստներ սովորել

All News

by Suren Lazaryan 4 Views comments

2018 թվականին «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամն ու բարերար Սեւան Թորոսյանը ստորագրել են հուշագիր, որով 10 կրթաթոշակային տեղերի մրցույթ է հայտարարվում ՀՀ քաղաքացիների համար հետեւյալ մասնագիտություններով՝

- «Ջերմաէներգետիկ սարքավորումների եւ ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում», որակավորումը՝ ջերմային ցանցեր սպասարկող փականագործ (հիմնական եւ միջնակարգ կրթության հիմքով):

-«Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների եւ գծերի վրա», որակավորումը՝ խառատ (հիմնական կրթության հիմքով):

-«Շինմոնտաժային եւ վերանորոգման աշխատանքների իրականացում», որակավորումը՝ որմնադիր (հիմնական եւ միջնակարգ կրթության հիմքով):

Ուսումն անվճար է: Կեցության բոլոր ծախսերը հոգում է ուսումնարանը՝ տրամադրելով անվճար սնունդ եւ հանրակացարան:&

Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ (հասցե՝ ք. Շուշի, Աշոտ բեկորի 4/1/:&

Մանրամասների համար կարող եք զանգահարել 097 23 61 93 հեռախոսահամարով:

Comments