Բեյոնսեն «Առյուծ արքան» ֆիլմի պրեմիերային իր շքեղ կերպարով զարմացրել է երկրպագուներին (լուսանկարներ)

All News

by Suren Lazaryan 3 Views comments

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Բեյոնսեն իր շքեղ կերպարով զարմացրել է երկրպագուներին, գրում է graziamagazine.ru-ն:&

37-ամյա երգչուհին դստեր հետ ներկա է գտնվել «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի Disney-ի նոր տարբերակի պրեմիերային, որը տեղի է ունեցել Հոլիվուդի Դոլբի թատրոնում:

Բեյոնսեն կրել է Alexander McQueen նորաձևության տան փայլուն զգեստ: Նրա& մոխրագույն զգեստը վերևի& հատվածում պատված է եղել բյուրեղիկներով, իսկ ներքևի մասում թափանցիկ կտորն ընդգծել է նրա բարեկազմ ոտքերը:

Երգչուհին իր տեսքն ամբողջացրել է բյուրեղյա զարդերով, նույն ոճի բարձրակրունկ կոշիկներով և պայուսակով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բեյոնսեի դուստրը՝ 7-ամյա Այվին, կրել է մուգ կապույտ երանգի հանդերձ՝ թանկարժեք ասեղնագործությամբ կոստյում, սև կոշիկներ և թանկարժեք ականջօղեր:

&

&

Comments