Գերագույն ռադայի խոսնակի դեմ քրգործ է հարուցվել պետական դավաճանության մեղադրանքով

All News

by Suren Lazaryan 2 Views comments

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է սկսել Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիի դեմ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է իրավաբան, նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին փոխղեկավար Անդրեյ Պորտնովը:

Իրավաբանը նշել է, որ հուլիսի 11-ին գերատեսչություն է ներկայացել Պարուբիի դեմ իր իսկ հայտով բացված գործի շրջանակներում: Նա նշում է, որ խորհրդարանի խոսնակը երեք տարի չի ստորագրել բանակում գողության և կոռուպցիայի համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Նախկին պաշտոնյայի կարծիքով՝ դա կարելի է որակել որպես պետական դավաճանություն և լիազորությունների չարաշահում:

Բացի այդ, Պորտնովը հարցաքննվել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ իր ներկայացրած երկու դիմումների գործով, որոնցով նա գործչին մեղադրում է դատական համակարգի բռնազավթման փորձի մեջ:

Comments