Նախկինում առաջարկություն ներկայացրել ենք, որ մետրոպոլիտենը հզոր գեներատորներ ունենա, նորից կանդրադառնանք այդ հարցին. Գևորգ Ավետիսյան

All News

by Suren Lazaryan 2 Views comments

Մենք ունենք տարհանման պլան գրաֆիկ, որի համաձայն մենք ուղևորներին աշխատակիցների հետ պարտավոր ենք թունելների միջից տարհանել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի& մետրոպոլիտենի& տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը` անդրադառնալով երեկ էլեկտրաէներգիայի խափանման պատճառով գնացքների թունելներում մնալուն:

«Բայց հաշվի առնելով, որ հոսանքի տատանման պրոցեսը կարճ տևեց, ուստի հոսանք լինելուց անմիջապես հետո գնացքները գործուղվեցին կայաններ, և կարիք չեղավ ուղևորներին տարհանել»,-ասաց նա: Հավելեց, որ երեկ գնացքները 15-20 րոպե են մնացել թունելներում, և չեն տարհանել, քանի որ պարբերաբար ասվում էր, որ մի փոքր հետո կվերականգնվի էլեկտրաէներգիան, դրա համար հրահանգավորվեց ուղևորներին չտարհանել և անհարմարություն չպատճառել:

Հարցին, թե արդյոք դա ամեն դեպքում իրենից վտանգ չի ներկայացնում, և ինչու մինչ այժմ հզոր գեներատորներ չկան, որպեսզի նման դեպքերում գնացքները դուրս գան թունելից, Գևորգ Ավետիսյանը նշեց. «Դրա անհրաժեշտությունը միշտ էլ տեսել ենք, առաջարկություն ներկայացրել ենք քաղաքապետարան, որպեսզի հզոր գեներատորներ ունենանք նման դեպքերից խուսափելու համար»: Նա նշեց, որ դեռևս պատասխան չեն ստացել, թեև առաջարկությունը ներկայացրել են դեռևս նախորդ իշխանության ժամանակ:

Հարցին, թե չեն պատրաստվում ևս նոր առաջարկ ներկայացնել, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ միանշանակ նորից կանդրադառնան այդ հարցին, քանի որ դա անհրաժեշտ է:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի մետրոպոլիտենից հայտնել էին, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում:

&

Comments