Ջիբրալթարում ձերբակալել են կալանքի տակ առնված իրանական լցանավի նավապետին և ավագ օգնականին

All News

by Suren Lazaryan 3 Views comments

Ջիբրալթարի ոստիկանությունը հետաքննության շրջանակներում ձերբակալել է Grace 1& լցանավի նավապետին և ավագ օգնականին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ջիբրալթարի հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը:

Ինչպես հայտնի էր դարձել հուլիսի 4-ին, բրիտանական Ջիբրալթարի իշխանությունները կալանավորել էին իրանական լցանավը, որն իբրև հում նավթ էր տեղափոխում Սիրիա, ինչն իրանական իշխանությունները հերքել են:

Ջիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոյի խոսքով՝ նման միջոցներ են ձեռնարկվել տեղեկության պատճառով, որն իրենց խելամիտ հիմնավորում է տալիս ենթադրելու, որ Grace 1 նավը խախտել է ԵՄ պատժամիջոցները Սիրիայի դեմ: Նավը կալանավորել են ԱՄՆ պահանջով:

Ջիբրալթարի ոստիկանությունը հաստատել է, որ նավապետին և ավագ օգնականին ձերբակալել է ԵՄ որոշումները խախտելու համար՝ կապված Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների հետ:

Հետաքննությունը շարունակվում է, նավը կալանքի տակ է գտնվում:

Այս գործով Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին: Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ կալանված նավը նավթը Սիրիա տեղափոխելիս չի եղել:

&

&

Comments