Մեքսիկացի քաղաքապետը հաշմանդամ է ձևացել՝ հանրային ծառայողների աշխատանքն անձամբ ստուգելու համար

All News

by Suren Lazaryan 2 Views comments

Մեքսիկացի քաղաքապետը ներկայացել է որպես անվասայլակին գամված հաշմանդամ, որն օգնության կարիք ունի, որպեսզի անձամբ ստուգի հանրային ծառայողների վերաբերմունքը:

Ինչպես գրում է Oddity central-ը, մի շարք բողոքներ ստանալով տարբեր հաշմանդամություն ունեցող բնակիչներից՝ կապված իրենց ստացած օգնության հետ՝ Չիուաուա նահանգի Կուաուտեմոկ քաղաքի քաղաքապետ Կառլոս Տենան չգիտեր ում հավատալ՝ բողոքողներին, թե իր գործընկերներին:

Այդպիսով, նա ծրագիր է մշակել սոցիալական աշխատակիցներին ստուգելու համար: Նա երկու ամիս հաշմանդամ է ձևացել և այցելել ինչպես իր գրասենյակի, այնպես էլ սոցծառայության աշխատակիցներին:

& Հաշմանդամի սայլակին նստած, արևային ակնոցով և ծածկոցով փաթաթված՝ նա այցելել է համապատասխան հաստատություն՝ օգնություն խնդրելով: Նա անվճար ուտելիք է պահանջել, որը կազմում է հաշմանդամ քաղաքացիներին տրվող օգնության մի մասը, սակայն նրա խնդրանքն անտեսվել է:

Նա փորձել է նույն տեսքով այցելել իր գրասենյակ և հանդիպում պահանջել քաղխորհրդի քարտուղարի հետ, նրան ստիպել են ժամերով սպասել միջանցքում: Համոզվելով, որ բողոքները հավաստի են, նա վեր է կացել սայլակից և բացահայտել ինքնությունը՝ ապշահար թողնելով քաղաքապետարանի աշխատակիցներին:

&

&

Comments