Իրավաչափ չէր մեղադրանք առաջադրելը և խափանման միջոց կիրառելը գործի այս փուլում. Զոդի ավտովթարի մասնակից «Տոյոտա»-ի վարորդի փաստաբան

All News

by Suren Lazaryan 2 Views comments

Արարատի ողբերգական ավտովթարի գործով մասնակից մեքենայի՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի նկատմամբ դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել, իսկ գրավով կալանքից ազատելը անթույլատրելի է ճանաչել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան& Մոնիկա Մարգարյանը:

«Մինչդեռ իրավաչափ չէր ընդհանրապես մեղադրանք առաջադրելը և խափանման միջոց կիրառելը, քանի որ գործի այս փուլում դեռևս չի պարզվել ո'չ ավտոմեքենաների բախման մեխանիզմը, ո'չ հրդեհի բռնկման պատճառը, ո՛չ էլ ավտոմեքենաների տեխնիկական վիճակը»:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի վեցին ժամը 15:15- սահմաններում. բախվել է երեք ավտոմեքենա, զոհվել է 6 մարդ, տուժել՝ 13-ը:

Comments