Իսպանացի վարպետը կենդանիների չափազանց իրական տեսք ունեցող քանդակներ է ստեղծում գերաններից (լուսանկարներ)

All News

by Suren Lazaryan 3 Views comments

Իսպանացի նկարիչ Ժերար Մասը փայտի հետ աշխատելու նոր տեխնիկա է մշակել, ինչի արդյունքում տպավորիչ փայտյա քանդակներ է ստեղծում հսկայական գերաններից:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, հին ծառի կոճղերից կտրված գերաններն իսպանացի վարպետը վերածում է կենդանիների՝ չափազանց իրական տեսք ունեցող քանդակների:

Դրանց վերջնական տեսք հաղորդելու համար նա փայտը մշակում է հղկաթղթով: Իսկ քանդակների սև գույնը, ինչպես օրինակ՝ դոբերմանի կամ սև հովվաշան դեպքում, նա ստանում է կրակի օգնությամբ: Արդյունքն իսկապես ուշագրավ է:





Comments