Սուդանում պետական հեղաշրջման հերթական փորձն է իրականացվել

All News

by Suren Lazaryan 5 Views comments

Սուդանում ռազմական հեղափոխության հերթական փորձն է իրականացվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով տեղի հեռուստաընկերություններից մեկը: Նշվում է, որ փորձը կանխվել է: Այլ մանրամասներ և անուններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ 2011թ.-ին Հարավային Սուդանից անջատվելուց և ամերիկյան պատժամիջոցներից հետո տնտեսական ճգնաժամ էր սկսվել: 2018թ.-ի դեկտեմբերից երկրում բողոքի ցույցեր էին ընթանում նախ հացի գնի իջեցման պահանջով, սակայն շուտով քաղաքացիների բողոքն ուղղվել էր 30 տարուց ի վեր երկիրը կառավարող Օմար ալ Բաշիրի քաղաքական վարչակարգի դեմ:

Ապրիլի 11-ին երկրում զինվորականների կողմից պետական հեղաշրջում էր տեղի ունեցել: Ալ Բաշիրը հեռացվել էր պաշտոնից և բանտարկվել: Նոր կառավարությունը ղեկավարել էր անցումային ռազմական խորհուրդը, որն առաջիկա 2 տարիների ընթացքում ընտրություններ անցկացնելու խոստում էր տվել, սակայն քաղաքացիները հիմա էլ նրանց դեմ են բողոքում՝ պահանջելով անմիջապես քաղաքացիական կառավարություն ձևավորել:

Comments