Ուկրաինայի ժողովրդական արտիստն ինքնասպանություն է գործել

All News

by Suren Lazaryan 5 Views comments

Կիևի Սրիբնոկոլսկայա փողոցում գտնվող իր բնակարանի պատշգամբից ցած է նետվել մի տղամարդ, որը, ավելի ուշ պարզվել է, Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչում ունի: Այս մասին տեղեկացնում է «Украинские новости»-ն:

Մահացածը գրառում է թողել, որում խնդրել է չմեղադրել իրեն և կատարվածի մասին հայտնել իր որդուն: Պարզվել է, որ Վասիլի անունով տղամարդը եղել է Ուկրաինայի զինված ուժերի երգի և պարի համույթի մեներգիչը: Այն, որ նա Ուկրաինայի ժողովրդական արտիստ է, չեն իմացել հարևանների մեծ մասը:

Բնութագրելով զոհին` նրանք նշել են, որ վերջինս կոնֆլիկտային անձնավորություն էր, ապրում էր մենակ: Ժամանակ առ ժամանակ տղամարդուն էր այցելում նրա որդին: Ավելի վաղ Վասիլին զինվորական է եղել և զբաղվել է հեծանվային սպորտով: Պարզվում են դեպքի մանրամասները:

Comments