Ամերիաբանկը գործարկել է առաջնային շուկայի ավտոմեքենաների միասնական հարթակ

Financial & Banks

by Suren Lazaryan 3 Views comments

Ամերիաբանկը գործարկել է առաջնային շուկայի ավտոմեքենաների automarket.ameriabank.am հարթակը,& որն այցելուներին հնարավարություն է տալիս հեշտությամբ գտնել իրենց նախընտրելի մեքենան՝ համապատասխան իրենց բյուջեին:

Բանկում նշել են, որ հարթակում ներկայացված են հայաստանյան շուկայի հիմնական մասի առաջարկները. 24 մակնիշ, ավելի քան 150 ավտոմեքենա եւ 20 դիլեր:

«Ընտրելով անհրաժեշտ մեքենան առաջնային շուկայի ավտոմեքենաների այս հարթակից՝ այցելուն կարող է առցանց ներկայացնել հայտ վարկի վերաբերյալ հետաքրքրվածության մասին՝ լրացնելով նվազագույն կոնտակտային տվյալներ»,-ասված է հաղորդագրությունում:

Բանկի աշխատակիցը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատի այցելուի հետ՝ ներկայացված հայտի համար արդեն վարկավորման գործընթացի եւ պայմանների մանրամասները ներկայացնելու համար:

Հարթակում մուտքագրելով վարկի նախընտրելի ամսական վճարման չափը՝ հարթակն առաջարկում է մեքենաների համապատասխան տարբերակներ:

Հարթակն ունի բազմաֆունկցիոնալ որոնման հնարավորություններ: Դրանք թույլ են տալիս օգտվել ընդլայնված ֆիլտրերից՝ գտնելով մեքենան ըստ մոդելի, ենթամոդելի, արտադրման տարեթվի եւ մեքենայի տեխնիկական պարամետրերի:

Հարթակի առանձնահատկություններից է նաեւ պարզ վարկային հաշվիչի առկայությունը, որի միջոցով այցելուն կարող է հաշվարկել իր ամսական վճարի չափը՝ նշելով վարկի նախընտրելի տեւողությունն ու կանխավճարի չափը:

Կայքում այցելուները կարող են տեսնել ամբողջական ինֆորմացիա դիլերների մասին՝ իրենց կոնտակտային տվյալներով, ինչպես նաեւ ծանոթանալ ավտովարկավորման մանրամասներին՝ այցելելով պայմանների էջ:

Բանկում նշել են, որ հարթակի հնարավորություններն առաջիկայում ընդլայնվելու են՝ այցելուներին հնարավորություն տալով ստանալ օնլայն վարկավորում (սքորինգ):

Comments