Ֆինտեխ ստարտափների կատալոգը կդիտարկի հայտեր նաեւ ԱՊՀ-ից

Financial & Banks

by Suren Lazaryan 3 Views comments

Ռուսաստանում գործարկվել է ֆինտեխ ստարտափների կատալոգ, որտեղ կարելի է սեփական պրոդուկտի կամ ծառայության մասին պատմել պոտենցիալ հաճախորդներին եւ ներդրողներին։

Ինչպես հաղորդում է Rusbase բիզնես պորտալը, ներկայում կատալոգում ներառված է 205 նախագիծ։ Ծրագրի մշակմամբ զբաղվում է «Ֆինտեխ Լաբ»-ը։ Կատալոգում գրանցվելն անվճար է։

Ստարտափները ներկայացված են կատալոգում այբբենական կարգով, սակայն կարելի է նաեւ որոնում կատարել ըստ ոլորտների: Ստարտափները խմբավորված են 22 ոլորտներում, այդ թվում՝ վարկավորում, բլոկչեյն, քրաուդֆանդինգ, չաթ բոթեր, անվտանգություն, արհեստական բանականություն եւ այլն։

Նախագծի նպատակն է մեկ տեղում հավաքել տեղեկատվություն ռուսաստանյան բոլոր գործող ֆինտեխ նախագծերի մասին։ Ստարտափներին այս նախագիծը հնարավորություն է տալիս շուկայի խոշոր խաղացողներին պատմել իրենց պրոդուկտի կամ ծառայության մասին, դրանով իսկ գտնել նոր պոտենցիալ հաճախորդների, ներառել լրացուցիչ ներդրումներ, ստանալ գործընկերների աջակցությունը։

Բանկերի, ներդրումային, բրոքերային եւ ապահովագրական ընկերությունների համար ֆինտեխ ստարտափների կատալոգը տեղեկատվության աղբյուր է ֆինանսական շուկայի համար նորարարական ծառայություններ եւ ապրանքներ արտադրող թիմերի մասին, նշել են «Ֆինտեխ Լաբ»-ում:

Ստարտափը կատալոգ ներբեռնելու համար անհրաժեշտ է կայքում լրացնել համապատասխան ձեւը։ «Ֆինտեխ Լաբ»-ում վստահեցնում են, որ տվյալների բազան մշտապես կավելացվի եւ կթարմացվի։

Կատալոգի հիմնադիրները նշել են, որ նախագիծը պատրաստ է դիտարկել հայտեր նաեւ ԱՊՀ երկրներից։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`&

Comments