ՌԴ-ում կգործի աշխարհում առաջին լողացող ԱԷԿ-ը

Financial & Banks

by Suren Lazaryan 15 Views comments

Չուկոտկայում տեղակայված աշխարհի առաջին լողացող ատոմային ջերմաէլեկտրակայանը մայիսի 22-ին հանձնվել է արդյունաբերական շահագործման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ակադեմիկ Լոմոնոսով» անվանումը կրող համալիրը բաղկացած է ափային ենթակառուցվածքից եւ լողացող էներգաբլոկից՝ հագեցած երկու ռեակտորներով՝ յուրաքանչյուրը 35 ՄՎտ հզորությամբ: Համալիրի էլեկտրական հզորությունը 70 ՄՎտ է, ջերմայինը՝ 50 Գկալ/ժ:

«Այսօրվանից լողացող ատոմային ջերմաէլեկտրակայանի կառուցումը կարելի է համարել բարեհաջող ավարտված: Հիմա այն լիիրավ դարձել է Ռուսաստանի 11-րդ շահագործվող ատոմային էլեկտրակայանը եւ ամենահյուսիսայինը աշխարհում»,- նշել է կոնցեռնի տնօրեն Անդրեյ Պետրովը:

Comments