ՊԵԿ-ը շարունակում է կատարելագործել էլեկտրոնային կառավարման համակարգերը

Financial & Banks

by Suren Lazaryan 19 Views comments

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներդրել է ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման համակարգ:

Ինչպես նշել են ՊԵԿ-ում, դեռեւս 2018թ. Կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» ներդրվել է «Շրջանառության հարկի հաշվարկի» ինքնաշխատ լրացման համակարգը:

Իսկ 2020թ. արդեն& հարկ վճարողները հնարավորություն ունեն նաեւ «Ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկ»ը նույնպես լրացնել ինքնաշխատ եղանակով:

Այս համակարգերի ներդրումը հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում համադրել հարկային մարմնի տվյալների շտեմարանում առկա եւ հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները:

Հաշվարկում ինքնաշխատ լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում ստացված եկամուտները եւ կատարված ծախսերը՝ օգտվելով ՊԵԿ տեղեկատվական համակարգում առկա դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի դարանից, ՀԴՄ կտրոնների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ստացված հաշվարկային փաստաթղթերի, ինչպես նաեւ ներմուծման հայտարարագրերի, այդ թվում` ԵԱՏՄ-ին վերաբերող տվյալներից։

Ինքնաշխատ լրացման համակարգը նվազեցնում է նաեւ սխալվելու հավանակությունը:Հաշվարկում տարին եւ ամիսը ընտրելուց հետո համակարգը հաղորդագրություն է ցուցադրում, որ տվյալները կարող են թարմացվել։ Հարկ վճարողն անհրաժեշտության դեպքում կարող է խմբագրել ինքնաշխատ լրացված տվյալները։ Իսկ այն դեպքերում, երբ հարկ վճարողի հաշվարկը տեղեկատվական համակարգում լրացված տվյալների հիման վրա ամբողջական է& եւ փոփոխելու կարիք չկա, ապա նա ուղղակի ստորագրում է հաշվետվությունը եւ ուղարկում Պետական եկամուտների կոմիտե:

Comments