Հայաստանը մասնակցել է Փարիզի զբոսաշրջային ցուցահանդեսին

Financial & Banks

by Suren Lazaryan 3 Views comments

Հայաստանը հոկտեմբերի 1-4-ը ներկայացվել է Փարիզի IFTM Top Resa 2019 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մեկ միասնական պետական տաղավարով՝ 14 զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ 1979-ից ի վեր անցկացվող այս ցուցահանդեսը Ֆրանսիայի՝ B2B ձեւաչափի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցել են ոլորտի ավելի քան 34 000 մասնագետներ, այդ թվում` օդանավակայանների, ավիաընկերությունների, հյուրանոցների, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։

Քննարկումների արդյունքում ձեռք են բերվել պայամանավորվածություններ 2020 թվականին իրականացնել& մի շարք հայտնի լրատվական ընկերությունների եւ մի քանի հարյուր հազար հետեւորդ ունեցող բլոգերների ճանաչողական այցեր Հայաստան։

«Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը նպաստում է մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը եւ օգնում ոլորտի մասանվոր ընկերություններին նոր գործարար կապերի ձեւավորման համար: Ցուցահանդեսներին մասնակցության ընդհանուր վճարը սուբսիդավորվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից Զբոսաշրջության տարեկան ծրագրի շրջանակներում։ Այս տարի նախատեսվում է նաեւ ապահովել Հայաստանի ներկայացվածությունը Սինգապուրում եւ Լոնդոնում կայանալիք ցուցահանդեսներին»,- ասված է հաղորդագրությունում:

Comments