ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ աշնանային նստաշրջանին

Financial & Banks

by Suren Lazaryan 41 Views comments

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչների խորհուրդների 2019թ. տարեկան նստաշրջանին:

ԿԲ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արթուր Ջավադյանը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ տարեկան նստաշրջանի պլենար նիստին, հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին, ինչպես նաեւ մի շարք կլոր սեղանների եւ թեմատիկ քննարկումների:

Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ նորանշանակ գործադիր տնօրեն Քրիստալինա Գերգիեվայի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ եւ ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեններ Էնթընի ԴեԼաննոյի եւ Քոեն Դավիդսեի, ինչպես նաեւ ՀԲ փոխտնօրեն Սիրիլլ Միլլերի հետ:

Միջոցառման շրջանակում աշխատանքային քննարկումներ են նախատեսված Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի, Moody’s վարկանշային կազմակերպության եւ միջազգային մի շարք այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Comments