Թանկյան. Kavat սուրճի բրենդը կարելի է զարգացնել Հայաստանում

Financial & Banks

by Suren Lazaryan 8 Views comments

Ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Երեւանում ներկայացրել է իր Kavat («Գավաթ») բրենդի սուրճը։

«Սրանով ես ինչ-որ առումով իրականություն եմ դարձնում իմ այն հուշերը, թե ինչպես էին սուրճ պատրաստում իմ մայրիկը, տատիկը: Բրենդը կարելի է զարգացնել Հայաստանում եւ նույնիսկ տարածել արտերկրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սերժ Թանկյանը:

Հայկական առաջին օրգանիկ սուրճը, որն արդեն իսկ վաճառվում է ԱՄՆ-ում, այսուհետ կսպառվի նաեւ Հայաստանում։

«Կարծում եմ, որ շատ կարեւոր է այն, որ ես ու ինձ նման մարդիկ փորձում ենք դրսում ներկայացնել Հայաստանը: Երկրի մասին տպավորությունը ստեղծվում է ոչ թե նրա դրոշով ու քաղաքական գործիչներով, այլ մշակույթով եւ սնունդով, որն այս առումով մեծ դեր ունի»,- ընդգծել է Սերժ Թանկյանը:

Comments